Սերժ Սարգսյանը խոսեց Փաշինյանի կողմից Պուտինին չդիմավորելու ու դրա տրամաբանական հետևանքների մասին

Թուրքիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին՝ 90-ականներից սկսած: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մշտապես հնարավոր թուրքական սպառնալիքը հակակշռվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով, միջազգային հանրության հետ գրագետ աշխատանքով:

Ապրիլյան պատերազմում Թուրքիան իր դերակատարումն ուներ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ թուրքերն էին մարզել ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները:

Սարգսյանի խոսքերով, սխալ պատկերացոմ կար, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը մեծացնում է մեր ինքնուրույնության աստիճանը. «Մարդը պետք է գիտակցի, որ ինքը երկրի ղեկավար է: Ամեն դեպքում ղեկավարներից մեկը:

Իրականության մեջ երկրի ղեկավարը նախագահն է: Ինքը պետք է հասկանա, որ սա տղայական մոտեցումներ չի սիրում, պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է ոչ միայն իր արարքների, այլ նաև ժողովրդի անվտանգության համար:

Երբ դու, խախտելով բոլոր դիվանագիտական կանոնները, փորձում ես միանձնյա որոշում կայացնելով վտանգել ՀԱՊԿ-ի հեղինակությունը, պետք է հասկանաս, որ խնդիրներ ես ունենալու:

Խոսքը գլխավոր քարտուղարի հետկանչի մասին է: Երբ դու խախտելով սեփական երկրի օրենքները, օդանավակայանում չես դիմավորում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրի ղեկավարին, ով նաև քո դաշնակիցն է, այնուհետև ցուցում ես տալիս ֆեյքերին, կայքերին, որ գրեն «տես ինչ տղա է», պետք է հասկանաս, որ վաղը մյուս օրը դրա համար պատժվելու ես:

Դու պետք է հասկանաս, երբ ուրիշների թիկունքում գաղտնի բանակցում ես, ուրիշները քո նկատմամբ վերաբերմունքը փոխելու են: Այստեղ զարմանալու բան չկա, թե ինչու որևէ մեկն այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանին ռազմական գործողությունները սկսելու համար, ինչը չեղավ Ապրիլյանի ժամանակ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *