ՀՀ Գլխա վոր դատախա զությունը հանդես եկավ հայտարա րության

Հայաստանի Հանրապետ ության զինված ուժերի գլխա վոր շտաբի փետրվ արի 25-ի հայտարար ության ռիսկերը, դրանց վերաբերյալ հանրա յին ու սոցալ ական հարթակներում ծա վալվող քննարկո ւմներն ու մեկնաբանությո ւնները Հանրապետութ յունում ստեղծել են ներքին հանրա յին, քաղաքա կան ապա կայունա ցման նախադ րյալներ, որոնց հնար ավոր զարգա ցումները, համակո ղմանի անհաշվե նկատ  որոշու մներն ու քայլերը կարող են հանգեցնել անկանխ ատեսելի, մեր պետության և ժողովրդի անվտա նգության տեսանկյունից աղետալի հետևանքների՝ իրավակարգին և սահմանադր ական կարգին ուղղված լրջագո ւյն սպառնալ իքներով: Ելնելով վերոգ րյալից՝ ՀՀ գլխավոր դատա խազությունը կոչ է անում մնալ ՀՀ Սահմա նադրության կարգավո ումների շրջան ակներում և խուսափել անպատաս խանատու քայլերից, ձեռնպահ մնալ երկրում իրավ ակարգը վտանգող ցանկաց ած նախաձեռնությունից, զինված ուժերը ներքին՝ իրենց սահմանադրական գործառույթներից դուրս գործընթացների մեջ ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից, հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած գործողությունից, թույլ չտալ քրեական օրենքով արգելված արարքներ և առաջնորդվել ողջամտ ությամբ և սառնասրտո ւթյամբ: ՀՀ անվտա նգության պաշտպա նության առաքե լությունը կրող զինծառայողներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ: ՀՀ դատախազությունն զգուշացնում է, որ որևէ հակաիրավական, հակասահ մանադրական գործընթացի սանձազերծում, դրանցում ներգրավվում, անկախ նրանից՝ ում կողմից դրանք կիրականացվեն, արժանանալու են ամենախիստ իրավական գնահ ատականների, հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ: Դատախազ ությունը հետամուտ է լինելու երկրում իրավակարգի պահպանությանը, հնարավոր հանցավոր դրսևորումների հեղինակներին քրեական պատասխ անատվության ենթարկելուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *