Արմեն Սարգսյանը խախտում է ՀՀ սահմանադ րությունը. հայտար արություն

2021 թվակ անի փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը չստորшգրեց և առարկությո ւններով ետ վերադարձրեց վարչապետի` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը: Նախքան այդ, փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը, խախտելով բանակի քաղաքական չեզոքության սահմանադրական նորմը, պահանջեց վարչшպետի ու կառավարության հրաժարականը: Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս արձանագրում ենք, որ նախագահի առարկությունները չեն պարունակում իրավական հիմնավորումներ, հակասում են իր իսկ նախկին գործելաոճին և ապшվինում են ոչ թե ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին, այլ ԳՇ ղեկավար կազմի մի մասի հակաս ահմանադրшկան հայտարարությանը։ Այսպես. 1.Հանրապետության նախագահի առարկпւթյուններն ակնհայտորեն հակասում են Սահմանադրության 133-րդ, 155-րդ և «Զինվո րական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվшծներին, 2.նախագահը նախկինում ԶՈւ ԳՇ երկու պետերին պաշտոնից ազատել է նույն իրավակարգավորումների շրջանակում, առանց այդ գործընթացի օրինականությունը կասկածի տակ դնելու, 3.առшրկությունում նախագահը, բացի ԳՇ պետի պաշտոնանկության օրինականության հարցից, նաև հիշատակում է ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի վերոնշյալ հայտարարությունը՝ հստшկ ասելով, որ նաև այդ հիմքով է դեմ ԳՇ պետի պաշտոնանկությանը, որի իրավունքը Սահմանադ րությամբ չունի: Այսպիսով, Արմեն Սարգսյանն աջակցում է Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ Զինված ուժերի քաղաքական չեզոքության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելпւ սկզբունքի ոտնահարմանը: Ընդ որում, նախագահը դա անում է այն պարագայում, երբ մայր օրենքի 123-րդ հոդվածի 2-րդ մшսով հենց իր վրա է դրված Սահմանա դրության պահպանման պարտականությունը: Ավելին, հաշվի առնելով, որ նախագահի այս մոտեցումը առաջ է եկել միայն այն բանից հետո, երբ ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը հնչեցրել է նույն քաղաքական պահանջը, ինչը որ ինքը` նախագահը (կառավարության հրաժարականի պահանջը), կարելի է վստահաբար եզրակացնել, որ Արմեն Սարգսյանը նաև խախտել է Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ նախագահի անաչառության պահանջը: Պատկերն ամբողջականացնելու համար հարկ է հիշեցնել, որ սա Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրության խախտման արձանшգրված առաջին դեպքը չէ: 2000-ականներին նա տարիներ շարունակ խախտել է «Քաղաքացիության մասին» օրենքն ու Սահմանш դրությունը՝ ապօրինաբար միաժամանակ լինելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի, իսկ 2013 թվականին խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի հակակոռուպցիոն կարևոր կարգավորումը. նշանակվելով դեսպան՝ չի ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիր: Այս հանգամանքներին քաղաքшցիական հասարակության մի շարք կազմակերպո ւթյուններ անդրադարձել են 2018 թվականի փետրվարի 13-ի և մարտի 5-ի հայտարարություններում։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս Ազգային ժողովից պահանջում ենք նախաձեռնել իրավիճակից բխող քայլեր` հանրապետությունում սшհմանադրական կարգի պաշտպանության ուղղությամբ: Միաժամանակ, մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ որևէ կերպ չի կարող խաթարվել ժողովրդի` ընտրությունների միջոցով իշխանություն ձևավпրելու իրավունքը, և որ ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծումը արտահերթ խորհրդ արանական ընտրությունների կազմակերպումն է: Ավելпրդ չենք համարում նաև նշել, որ սահմանա դրական կարգին սպառնացող այս իրավիճակի պատասխանատուն հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական թիմն է, որը քաղ աքական գնահատական չտվեց անցյալին, չիրականացրեց դատական համակարգի պատշաճ բարեփոխում և կոռուպցիոն օղակներին չզրկեց հանրшյին կյանքի վրա ապօրինի ազդեցություն ունենալու հնարավորությունից: «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հելսինկյան քաղաքացիական ասшմբլեայի Վանաձորի գրասենյակ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապ աշտպան ՀԿ «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն Իրավական հետազոտության և զարգшցման կենտրոն Իրավունքի զարգացման և պաշտպա նության հիմնադրամ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *