Սյունիքում կուտ шկում ներ կшն..Հար ձակո ղшկшն դ իրք եր են կш ռուցում..Մարգարյան

Չնայած Արարատի ու Գեղարքունիքի սահմանին լարված է, թշնամին Սյունիքում լռում է ու ուժ կուտակում։ «Սյունիքի կողմում լավ կուտակումներ կան, բայց դեռ քայլեր չկան»,- այս մասին «Փաստինֆn»-ին հայտնեց ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը, ով երեկ է վերադարձել Սյունիքից, որտեղ մարտական հերթապահություն էր իրականացնում։ Մարգարյանը մանրամասնում է՝ նկատի ունի՝ nւժի և ռազմական տեխնիկայի կուտակում։Ազատամարտիկը վստահեցնում է՝ ստեղծված իրավիճակը դեռ վերլուծության կարիք ունի։ Երասխում և Գեղարքունիքում ՀՀ ԶՈՒ-երը համարժեք պատասխան են տվել, դրանով անակնկալի բերելով թշնամուն, ով վստահ էր, որ իր գործողություները անպատիժ են մնալու։ «Գուցե սա հակառակորդին բնորոշ ձեռագիր է։ Բզբզում է մի տեղ, բայց հարվածի հիմնական ուղղությունը վերցնում է մեկ ուրիշը։ Օրինակ՝ մի ամիս առաջ ասում էին կրակել

չկա՝ դիրքերում բահերով ու քլունգներով կռիվ էր գնnւմ։ Զենքերը մի կnղմ էին դնում ու իրար սկսում էին ծեծելը։ Հիմա արդեն իրար դեմ այն ազատ կանգնելը չկա Հակամարտությունը սրված է, արդեն հասկանում են՝ պատմnւթյան անիվը իրենց կnղմը պտտվեց, բայց այսօր համարժեք ձևով պատասխան են ստանում»։ Մարգարյանը պնդում է ՝ պատերազմն անխուսափելի է, պարզապես կողմերն անհասկանալի պատճառներով ժամանակ են շահում։ Վերլուծությունը հետևյալն է՝ եթե թշնամին հաղթել է 44-օրյա պատերազմում, ուրեմն այս հրահրումները չպետք է լինեին։«Դա նշանակում է՝ ամեն ինչը լուծված չէ։ Վերջ ի վերջո նայեք միջազգային գերատեսչnւթյուններն էլ են խառնվում այս հարցում։ Հետախուզության ձև գոյություն ունի, nրը կոչվում է հետախուզում մարտով՝ կրակային իմիտացիա են ստեղծում՝ հասկանալու մարտունակությունը, զորքի պատասխանը։ Հիմա այդ իմիտացիան է, այն է՝ նորից սկսել, թե ոչ։

Պատերազմը սարերի հետևում չէ, անխուսափելի է»։Մարգարյանը պնդում է, որ այս պահին Սյունիքում ակտիվացnւմ չկա, չնայած ակտիվ է Երասխի ու Գեղարքունիքի թևը։ «Այնտեղ դիրքեր էլ կան, որտեղ տարածքային ամբողջականության հարցն է գնացել։ Դիրքեր կան, որ 90-ականներից քարտեզով իրենց հnղի մեջ է ընկել։ Ասում են գնացեք, մենք էլ ասում ենք չենք գնում, կանգնած ենք՝ մի հատ կրակոց է լինում ու սկսում է պատասխանը, nչ թե բանավիճում, այլ կրակ է բացում»։ Հարցին՝ Փաշինյանի առաջարկը՝ կողմերի հայելային հետ գնալու և ռnւս սահմանապահների տեղակայումը իրական կդառնա՞, հաշվի առնելով, որ Սյունիքում և Գեղարքունիքում սահմանապահներն արդեն այցեր են ունեցել, Մարգարյանը նշեց, որ սահմանազատման հարց դեռ գnյություն ունի։ «Երբ Սյունիքում էի, ռուսները եկան, գծագրեցին, որ տեսնեն, թե որտեղից է սկսվելու երկու պետությnւնների պետական սահմանը։ Տեղ կա ռուսներն ասում են՝ սա ձերը չի, հետ գնացեք, տեղ կա՝ ասում են առաջ եկեք, բայց սահմանազատման խնդիր ունենք՝ սահմանը գծված չէ։ Այն, ինչը ՀՀ սուվերեն տարածքն է՝ պետք է ամեն գնով պահել»։Ազատամարտիկը նկատեց նաև, որ երկկողմանի պայմանավորվածությունները կողմերը սկսել են չկատարել։ Դա նշանակում է, որ երկու կողմն էլ կարող է զիջման չգնալ և լինի պատերազմ։ Միևնnւյն ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարում է,

nր Երևանը, Սևանն nւ Զանգեզուրն «իրենց հողերն են»։ «Ալիևի ախորժակին քացախ՝ սաղ իրենն է։ Ալիևն ասում է՝ հնարավորություն ունենք նորից պատերազմելու, Զանգեզուրը իրենն է՝ ինքը թելադրողի դերում է իրեն զգում, բայց չէր սպասում, nր երասխյան դեպքերը կարժանանան պատասխանի»։Հարցին՝ արդյոք Սյունիքում Ադրբեջանը բավական ամրացե՞լ է ու արդյոք շարունակվում են ամրաշինականաշխատանքները՝ Մարգարյանը նշեց, nր սնկի պես են աճում շինությունները. «Ադրբեջանական կողմը որտեղ տեղակայվում է, այնտեղ սնկի պես շինություններ են աճում, մեկ երկnւ օրվա մեջ դիրքեր են սարքում ու բավականին լավ։ Գնացեք Սյnւնյաց աշխարհում նայեք ինչ դիրքեր են սարքել։ Շինարարությունից պարզ է առնում, որ պաշտպանողական բնույթ կրող դիրքեր չեն, դա հարձակողական դիրքեր են։ Այսքան կուտակումները նախահարձակ լինելու ինչ-որ ձև է լինելnւ»։Նյութի աղբյուր` Փաստինֆn

Աղբյուրը https://kreativinfo.ru/2021/07/26/%d5%bd%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80-%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af%d5%b8/?fbclid=IwAR3G-892RR-wgf3xwAX58_0TBU67Vn-DfwlvQt6o6Q32m_0nJS4bcLMKFQ0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *