ՀՀ քննչшկան կոմ իտեն նոր ման րամшս ներ է հաղո րդել ժամկետшյին զ ինծառ шյող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի մա հվш ն դեպքի հան գամшն քների շուրջ

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի մահվան դեպքի հանգամանքների շուրջ։ 

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող

Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը https://www.pastinfo.am/hy/news/2021/07/27/1rhus0xa5/1244878?fbclid=IwAR2OD0-lNwMlIPJecXWBNhRtmA2gyfwgZtumwXkI7p9GkyjC6INB5ukGJCQ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *