Երեւանը սկ սեց պш տшսխш նել․ ինչի են դ րդո ւմ Հայաստանին

Կրակոցները Հայաստանի սահմաններին դարձել են սովորական. Մոսկվան և Բաքուն փորձում են Հայաստանին ստիպել ստորագրել իրենց համար անհրաժեշտ փաստաթղթերը: Երևանի ստորագրությունը որոշիչ նշանակություն ունի, դրա բացակայությունը լիովին զրկում է Լավրովի ծրագրի իմաստը:

Մոսկվան և Բաքուն չեն կարողանում ընդունել, որ իրենք անիմաստ վատնել են փամփուշտները և սպանել հազարավոր մարդկանց: Արդեն 9 ամիս է Պուտինն ու Ալիևը սպասում են Երևանի որոշմանը. նրանք իրենց պլաններն են փոխանցել Հայաստանին. Ալիևը՝ «խաղաղ պայմանագրի» նախագիծը, Պուտինը ՝ այն քարտեզները, որոնց վրա գծված են Հայաստանի «նոր սահմանները»։ Որպեսզի Երևանը դրանք ստորագրի, կրակում են Սոթքի, Երասխի, Սև Լճի մոտակայքում, գերի են վերցնում մառախուղի պատճառով մոլորված հովիվներին և զինվորներին: Երասխում և Քարվաճառում նոյեմբերի 9-ից ի վեր առաջին անգամ հայկական կողմը պատասխանեց. Ըստ պաշտոնական տվյալների, թույլ չեն տվել թշնամու ԱԹՍ-ին ներթափանցել Հայաստանի օդային տարածք (օգտագործվել է ՀՕՊ), իսկ Քարվաճառում հակառակորդը հաղորդել է սպանված սպայի մասին։

Հայկական կողմը դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին և արդեն ստացել է պաշտոնական մերժում, դրանից հետո Երևանն իրավունք ունի չլսելու ռուսների՝ չկրակելու «համառ կոչերը»: Հայաստանում ռուսահպատակ փորձագետները «այդ կոչերը» բացատրում են նրանով, որ Երևանը չպետք է Մոսկվային դնի այնպիսի իրավիճակի մեջ, որ նա ստիպված լինի ուղիղ մարտի մեջ մտնել Ադրբեջանի հետ: Ռուսները կտրականապես հրաժարվում են օգնել, «խորհուրդ են տալիս չկրակել» և արգելում են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կամ այլ ուժային կենտրոններին: Այդ կապակցությամբ Երեւանն ունի երեք քայլ ՝ հրաժարվել ռուսների հետ դաշինքից, անցնել ինքնապաշտպանության և դիմել ՄԱԿ և այլ ուժային կենտրոններին:

Այս պարադիգմը մահացու կդառնա մեր թշնամու համար, որի միակ նպատակն է Հայաստանը պահել ռուսական ծիրում: Բաքվի և Մոսկվայի առաջարկած ծրագրերը ոչ մի բառ չեն պարունակում տարածաշրջանի խաղաղ զարգացման, հաղորդակցությունների բացման և սահմանների ապաշրջափակման մասին: Ընդհակառակը, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո փակվեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը: Առաջարկվող փաստաթղթերը Հայաստանի մասնատման ծրագիր են: Ռուսաստանը հասկանում է, որ չի կարող պահել Հայաստանը, եւ կամա թե ակամա Երևանին դրդում է կայացնե ինքնիշխան որոշումներ:

Աղբյուրը https://www.lragir.am/2021/07/26/657535/?fbclid=IwAR3xy3LCtEe_72GyYu3dVvwfJdIp1BcD5mqINLYriNXWwlfXo1xBaPTd7J4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *