Գյումրիում հш յտնшբ երվшծ մոր և որդու դ իերը նե խшծ են եղել. նոր մшն րամ шսներ

Գյումրիում հայտնաբերված մոր և որդու դիերը նեխած են եղել. նոր մանրամասներ Sputnik Արմենիան գրում է․ Գյումրու Բագրատունյաց 8-րդ շենքի 31 բնակարանում հայտնաբերված կնոջ և երեխայի դիերը եղել են նեխած: Բնակարանում գազի արտահոսք չի հայտնաբերվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։

Պարզվել է, որ մահացած հայտնաբերված կինը հաշվառված է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում: Նրա կողքին դեղահաբեր են գտնվել: Ներկա պահին քրեական գործ չի հարուցվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, սպասում են պատասխանին: «Արտաքին զննությամբ, համենայնդեպս, փորձագետը դեպքի վայրում չհայտարարեց մի այնպիսի ենթադրյալ վնասվածքի առկայության մասին, որը հիմք կտար մեզ ասելու, որ արտաքնապես վնասվածք ուներ։ Դիերի նեխած էին, երեխան ավելի շատ:

Չի բացառվում նաև, որ ելնելով դիերի նեխային աստիճանից, հիստալոգիայի կարիք նաև լինի»,-տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Դատախազի խոսքով` հայտնաբերված ամենափոքր մանրուքն անգամ կդարձվի քննության առարկա: Այս պահին 4 վարկած կա, որոնց ուղղությամբ իրավապահները մանրակրկիտ քննություն են տանում:

Ըստ դատախազի` կինը նախկինում երեխայի և ամուսնու հետ վարձակալված այլ բնակարանում է ապրել: Վերջին 4 օրերին էր տղայի հետ տեղափոխվել է Բագրատունյաց 8 շենք և այսօր, ըստ բնակարանատիրոջ հետ ունեցած պայմանավորվածության, պետք է դուրս գար այնտեղից: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Աղբյուրը https://bavnews.am/%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%ab%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b4%d5%b8%d6%80-%d6%87-%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82-%d5%a4/?fbclid=IwAR2W13acesXvEcpaVTESj0ttVqFVSgsmq-sz_F0FGiUdWSDAK55Xk0n7WhQ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *