Ի՞նչ եղшվ ռուս սшհ մանшպա հների Գեղարքունիքում տեղ ակшյ վելու հшրցը. Փաշինյանի խոս նшկի պա տшս խшնը

Մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ 168.am-ը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է ռուս սահմանապահների տեղակայվելու հարցը, քանի որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ հուլիսի 7-ին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայումն օրերի հարց է։ «Ինչո՞ւ, օրինակ, Պաշտպանության նախարարություն չեք զանգում կամ Գեղարքունիքի մարզպետին չեք զանգում և հարցն ուղղում իրենց»,- պատասխանեց Մանե Գևորգյանը։

Դիտարկմանը, որ այս հարցն ավելի բարձր մակարդակով է քննարկվում, և, որ Նիկոլ Փաշինյանն է գնում Մոսկվա հանդիպումներ ունենում, և ոչ թե՝ Գեղարքունիքի մարզպետը, Մանե Գևորգյանն ասաց․ «Եթե ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին է խոսքը, պետք է խնդրեմ, որ գրավոր հարցում ուղարկեք, որ ես իմ ճշտումներն անեմ, նոր կարողանամ պատասխանել, որովհետև դա այնպիսի հարց չէ, որ կարողանամ ոտքի վրա ասեմ․․․ Սա բավականին զգայուն հարց է․․․»։ Իսկ հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի գնում այն գյուղեր, որտեղ վերջին շրջանում թշնամին պարբերաբար կրակում է, և գյուղացիներն անընդհատ դժգոհում են իշխանության նման անտարբեր վերաբերմունքից, Մանե Գևորգյանը նախ ճշտեց, թե ո՞ր գյուղի բնակիչներն են դժգոհում, լսելով՝ Կութ, Սոթք և այլ գյուղերի բնակիչները, պատասխանեց․ «Որքանով, որ ես եմ տեղյակ, թե մարզպետները, թե Պաշտպանության նախարարությունից պարբերաբար գնում են, հետաքրքրվում են, իրավիճակին մոտիկից ծանոթ են, տեղյակ են, բայց ես սա չեմ ասում հրապարակման համար»։

Մանե Գևորգյանին ասացինք, որ զանգի նպատակը հենց իր մեկնաբանությունը, իր խոսքը հրապարակելն է, ինչից հետո նա կրկին ասաց, որ գրավոր հարցում ուղարկենք․ «Ես բանավոր հարցումների չեմ պատասխանելու․․․»։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այդ մարզում ռուս սահմանապահների տեղակայմանը՝ ասելով. «Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ: Նրանց ներկայացուցիչները եկել են, տեղում նայել են տարածքները, հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել: Հիմա քննարկումներ են տեղի ունենում նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ: Այսօր իրավիճակը սա է»։ Իսկ ահա Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հուլիսի 7-ին՝ իր մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայումն օրերի հարց է, և, որ այդ գործընթացի շուրջ համատեղ պրոցես է գնում։

Մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ 168.am-ը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է ռուս սահմանապահների տեղակայվելու հարցը, քանի որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ հուլիսի 7-ին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայումն օրերի հարց է։ «Ինչո՞ւ, օրինակ, Պաշտպանության նախարարություն չեք զանգում կամ Գեղարքունիքի մարզպետին չեք զանգում և հարցն ուղղում իրենց»,- պատասխանեց Մանե Գևորգյանը։ Դիտարկմանը, որ այս հարցն ավելի բարձր մակարդակով է քննարկվում, և, որ Նիկոլ Փաշինյանն է գնում Մոսկվա հանդիպումներ ունենում, և ոչ թե՝ Գեղարքունիքի մարզպետը, Մանե Գևորգյանն ասաց․ «Եթե ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին է խոսքը, պետք է խնդրեմ, որ գրավոր հարցում ուղարկեք, որ ես իմ ճշտումներն անեմ, նոր կարողանամ պատասխանել, որովհետև դա այնպիսի հարց չէ, որ կարողանամ ոտքի վրա ասեմ․․․ Սա բավականին զգայուն հարց է․․․»։

Իսկ հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի գնում այն գյուղեր, որտեղ վերջին շրջանում թշնամին պարբերաբար կրակում է, և գյուղացիներն անընդհատ դժգոհում են իշխանության նման անտարբեր վերաբերմունքից, Մանե Գևորգյանը նախ ճշտեց, թե ո՞ր գյուղի բնակիչներն են դժգոհում, լսելով՝ Կութ, Սոթք և այլ գյուղերի բնակիչները, պատասխանեց․ «Որքանով, որ ես եմ տեղյակ, թե մարզպետները, թե Պաշտպանության նախարարությունից պարբերաբար գնում են, հետաքրքրվում են, իրավիճակին մոտիկից ծանոթ են, տեղյակ են, բայց ես սա չեմ ասում հրապարակման համար»։ Մանե Գևորգյանին ասացինք, որ զանգի նպատակը հենց իր մեկնաբանությունը, իր խոսքը հրապարակելն է, ինչից հետո նա կրկին ասաց, որ գրավոր հարցում ուղարկենք․ «Ես բանավոր հարցումների չեմ պատասխանելու․․․»։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այդ մարզում ռուս սահմանապահների տեղակայմանը՝ ասելով.

«Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ: Նրանց ներկայացուցիչները եկել են, տեղում նայել են տարածքները, հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել: Հիմա քննարկումներ են տեղի ունենում նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ: Այսօր իրավիճակը սա է»։ Իսկ ահա Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հուլիսի 7-ին՝ իր մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայումն օրերի հարց է, և, որ այդ գործընթացի շուրջ համատեղ պրոցես է գնում։

Աղբյուրը https://www.armlife.am/news/160363.html?fbclid=IwAR2D4IwIke05FD1GP-BXjuXhFIRFKRMtNcQOUEJrWD3hYaTEuky1FGOtL-Y

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *