ԱԻՆ-ը տեղեկացնում է

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Աղբյուրը https://ipress.am/hy/page/hh-um-kan–djvarancaneli-janaparhner-ain?fbclid=IwAR1K-kz1-qoYbPen38i0_22mTXpm-3K5JlSNWV5oUxkdx1EmpEbdIp-X_1Y

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *