Մոսկվա-Բաքու նոր ստոր սադրանք Հայաստանի դեմ. Պուտինի հրահանգն Ալիեւին

Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողների գերեվարման մասին։ Լրագիրն օրերս գրել էր, որ Մոսկվա-Բաքու գրոհը Հայաստանի դեմ սաստկանալու է, նշելով պատճառներն ու նպատակները: Եվ ահա, հայ զինծառայողի սպանությանը հետեւեց հայ զինծառայողների գերեվարությունը:

Երեկ Հայաստանի խորհրդարանում քննարկումներ տեղի ունեցան սահմանի իրավիճակի եւ ՀԱՊԿ դիմումի վերաբերյալ: ՀՀ վարչապետը բաց հայտարարեց, որ ՀԱՊԿ գործընկերները հորդորել են չդիմել ուժի գործադրման, միաժամանակ նշելով, որ դիմումի քննարկման դանդաղ տեմպը չի գոհացնում Հայաստանին: Վարչապետն իհարկե նորություն չէր ասում՝ Մոսկվա-Բաքու գրոհի սաստկացման, այն է՝ զինված ներխուժումների նախօրեին Կրեմլը երաշխիքներ էր տվել Բաքվին, որ Հայաստանը ուժային դիմադրության չի դիմի: Իր հերթին, ՀԱՊԿ-ը հանդես է գալիս Մոսկվա-Բաքու դիրքերից եւ պնդում է սահմանի դեմարկացիան՝ Բաքվի պայմաններով:

Բաքուն արձագանքել է հայ զինծառայողների գերեվարմանը, հայտարարելով, թե անհրաժեշտ է սահմանի դեմարկացիա: Այսինքն, Մոսկվան ու Բաքուն չեն թաքցնում, որ հայ զինծառայողների պատանդառությունն ու զինված ագրեսիան Հայաստանին եռակողմ նոր փաստաթուղթ պարտադրելն է՝ Արցախից հրաժարվելու եւ «ադրբեջանը» որպես լեգիտիմ պետություն ճանաչելու պայմանով: Մոսկվան չի դատապարտել զինված ներխուժումը, ինչպես նաեւ չի պահանջել գերիների անվերապահ վերադարձ, ինչպես ուժի այլ համաշխարհային կենտրոնները:

ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինի, ԱԳՆ խոսնակ Զախարովայի եւ ՌԴ դեսպան Կոպիրկինի երեկվա միաժամանակյա ելույթները, ինչպես նաեւ Մուրադովի այցը Բաքու վկայում են գրոհի շարունակական սաստկացման մասին: Երեկ էլ Պուտինը Ալիեւին ուղղված նամակում նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ ուժերով ամեն կերպ ամրապնդելու են ռազմավարական գործընկերությունը եւ համագործակցությունը տարբեր ոլորտներում, ռեգիոնալ անվտանգության ամրապնդման հարցում: Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ հրահանգ իր պրոքսի գործիքին՝ Ալիեւին: Հայաստանը բացահայտ ագրեսիայի է ենթարկվում Ռուսաստանի ու Բաքվի կողմից, միջազգային լեգիտիմ կառույցներին Ռուսաստանի «հորդորով» չդիմելը ավելի է խորացնելու իրավիճակը: Հայաստանի իշխող ու չիշխող ուժերից այս հարցում հստակ դիրքորոշում է պահանջվում՝ ներքին անմակարդակ «բանավեճերի» փոխարեն: Այդ ծրագրերն իրագործվում են ներքին համընդհանուր դիմադրության բացակայությամբ:

Աղբյուրը https://www.lragir.am/2021/05/27/644669/?fbclid=IwAR042j7Zykg_2LBOhxoWSj_c-0bIelaCe9vXQfY3Xbq6_YsuXocGyZZoxPM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *