Ռուս կ ամш վորնե րը կմ եկն են Սյունիքի սшհ մшն шմ երձ գյու ղեր՝ դա սшվ шն դելու

Շուտով «Добро.РФ» ծրագրի շրջանակներում առաջին ռուս կամավորները կժամանեն սահմանամերձ Ագարակ և Եղվարդ գյուղեր, որից հետո նախագիծը կիրականացվի նաև Դավիթ Բեկ գյուղում: Այս մասին տեղեկացնում է Երևանում Ռուսական տունը: «Երևանում Ռուսական տան նախագծերի շրջանակներում «Россияне» հասարակական կազմակերպությունը կմասնակցի «Добро.РФ» մարդասիրական առաքելությունների ծրագրին: Հոկտեմբերի սկզբին կազմակերպությունը կհյուրընկալի Ռուսաստանից ժամանած կամավորներին:»,-

նշված է հաղորդագրության մեջ: Երևանի Ռուսական տան պատվիրակությունը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի գլխավորությամբ, Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի, ինչպես նաև՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ երեք գյուղեր՝ Ագարակ, Եղվարդ և Դավիթ Բեկ, որպեսզի նախապատրաստեն կամավորների այցը և գրանցեն տեղի դպրոցների պահանջներն ու կարիքները: Սկզբնական շրջանում Հայաստան կժամանեն հինգ կամավորներ և կմնան Ագարակում ու Եղվարդում, հետագայում ծրագիրը կշարունակվի Դավիթ Բեկում: Ագարակի Ա.Վ. Սարդարյան անվան հիմնական դպրոցի տնօրեն Սվետլանա Խաչատրյանը նշել է ռուսերենի ուսուցիչների, ՏՏ ոլորտի մասնագետների և մանկական հոգեբանների օգնության անհրաժեշտությունը: Նրա խոսքով ՝ հոգեբանների աշխատանքը շատ կարևոր է, քանի որ դպրոցում մնացել է ընդամենը յոթ աշակերտ,

իսկ վերջին պատերազմից և տարածաշրջանում իրողությունների փոփոխությունից հետո նրանք հայտնվել են արտակարգ իրավիճակում, երեխաները վախենում են նույնիսկ զանգի ձայնից: Եղվարդի միջնակարգ դպրոցի տնօրեն Մանյա Գևորգյանը կարևորել է կամավորների ժամանումը մի շարք մասնագիտական առարկաների, օրինակ աշխարհագրության, դասավանդմանը աջակցելու, մեթոդական օգնության ու տեղի ուսուցչի հետ փորձի փոխանակման տեսանկյունից: «Բացի այդ, 1–12-րդ դասարանների 28 աշակերտներին անհրաժեշտ է ֆիզկուլտուրայի ուսուցիչ, քանի որ այս առարկան այժմ դասավանդում է թոշակառու, և երեխաներին պետք է իսկական սպորտային միջավայր՝ երիտասարդ մարզչի հետ»,- ընդգծել է տնօրենը: Դավիթ Բեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Վրեժ Բալայանը որպես առաջնահերթություն նշեց կամավորականների թվում ռազմագիտության ուսուցչի ժամանման անհրաժեշտությունը:

Այս դպրոցն ունի 1–12-րդ դասարանների 35 աշակերտ: Կամավորները կապրեն տեղի բնակիչների հետ: Չնայած ջրամատակարարման խնդիրներին և այս սահմանամերձ գյուղերում ռազմաքաղաքական բարդ իրավիճակին՝ տեղացիները նրանց իսկական հարմարավետություն ու հայկական հյուրընկալություն են խոստանում: Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը և Երևանի Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, կարևորելով հումանիտար ոլորտում համագործակցությունը, նշել են, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի նախագիծը արդյունավետ և օգտակար լինի սահմանային այս համայնքների բնակիչների համար և հետագայում հնարավորինս ընդլայնվի: Ակնկալվում է, որ այս ծրագրի շրջանակներում Ռուսաստան կմեկնեն նաև հայ կամավորներ:

Աղբյուրը https://mediaroom.am/politics/item/28440-2021-09-06-17-11-19.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *