Փաշինյանն ունի ժողովրդի վս տшհու թյունը. Պուտինի հшյտ արшրութ յունը

Վլադիմիր Պուտինն անձամբ ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանում ընտրությունները ցույց տվեցին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը, հետագա զարգացման համար սա կարևորագույն պայմանն է։

Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում ընդունելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ «Ուզում եմ ևս մեկ անգամ, արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է բոլորի, առաջին հերթին, իհարկե, Հայաստանի և հայ ժողովրդի համար», – ասել է Պուտինը։

Նա պարզաբանել է, որ նկատի ունի, որ առաջ եկած բարդ, սուր և զգայուն հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատելու հնարավորության ապահովման դեպքում: «Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է։ Դուք այն ունեք։ Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքներ», – հավելել է ՌԴ նախագահը։

Աղբյուրը https://mediaroom.am/politics/item/26463-2021-07-07-17-34-17.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *