Երկ րшբш ննե րը ևu մեկ ու ժգին եր կր шշար ժ են կ անխш տ եսում . զգ пւշш նալ է հшր կավոր. կ իu վե ք բп լпրդ

Աղբյուրը https://media41news.com/2021/02/06/%d0%bf%d6%82%d5%b7%d5%a1%d5%a4%d6%80%d0%bf%d6%82%d5%a9%d5%b5%d0%bf%d6%82%d5%b6-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d1%88%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d6%87u-%d5%b4%d5%a5%d5%af-%d0%bf%d6%82%d5%aa/?fbclid=IwAR2I2cy4rYodtF_LJcpKMh4MmkGahLZqWqzYXs4a_OjaeP8OXc401DpkDtY

Կարդացեք նաև Հացը երկար թարմ կմնա, եթե հացամանի մեջ դնեք խնձոր կամ մեկ կտոր մաքրած կարտոֆիլ։ Որպեսզի աղը չոր մնա, աղամանի մեջ լցրեք 2-3 բրնձի հատիկ։ Եփվելու ընթացքում ապուրի մեջ ջուր լցնել չի կարելի․ դա ազդում է համի վրա։ Մսի արգանակը պետք է աղով համեմել եփվելուց 30 րոպե առաջ։ Շերտավոր խմորի եզրերին ձու քսել չի կարելի։ Եփվելուց այն չորանում է, և խմորը չի բարձրանում։ Եթե եփված խմորեղենը ձևամանից դուրս չի գալիս, ապա ձևամանը պետք է մի քանի րոպե պահել տաք ջրի մեջ։ Բրինձը կպահպանի իր սպիտակ գույնն ու չի փխլվի, եթե ավելացնեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Եթե կերակուրն այրվել է, մի շտապեք այն թափել․ կաթսան դրեք սառը ջրով լի ամանի մեջ, և այրվածքը կկպչի կաթսայի հատակին։ Լվացված և կիտրոնի հյութով ցողված միսը թարմ կմնա նույնիսկ շոգ օրերին։ Հավի միսը հյութեղ ու փափուկ կլինի, եթե եփելիս ջրի մեջ ավելացնեք 1 թ/գ քացախ։ Լյարդի բարակ թաղանթն ավելի հեշտ դուրս կգա, եթե այն 1 րոպե պահեք տաք ջրի մեջ։ Դափնու տերևը չի կարելի թողնել պատրաստի ապուրի մեջ, իսկ ծեծած սխտորն ավելացրեք եփելուց հետո։ Միսն ավելի նրբահամ կլինի, եթե տապակելիս կամ եփելիս վրան մի փոքր կոնյակ ցողեք։ Աղցանը պետք է աղով համեմել մատուցելուց առաջ․ ժամանակից շուտ համեմելու դեպքում բանջարեղենները շատ հյութ են արտադրում։ Եթե ապուրն աղի է ստացվել, ապա դրա մեջ պետք է մեկ կապոց բրինձ դնել․ այն կներծծի աղը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *