Վթ шրի հե տևան քով պшյմ անագր ային զ ինծ шռ шյող է մш հ шցել, ևս 5-ը՝ հոս պի տшլաց վել

Երասխ֊Երևան ավտոմայրուղու վրա ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում։

Ավտոպատահարի հետևանքով թվով վեց պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները,

ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։

Աղբյուրը https://factor.am/392310.html?fbclid=IwAR34LuhZeXIdi0DIjKWcZBtauffKxAP3swbBBAD10w_2Hk1ydB9e4Pn_lzM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *