Ող բերգ шկան դե պք Գեղարքունիքի մш րզ ում. шռ վի մեջ հայտնшբերվել է 3-ամյա шղջնակի դ ի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի  քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած  ողբերգական դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված  հոսպիտալ  է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 3-ամյա Սաթենիկ Գ.-ն էր:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ քննչական բաժին հրավիրված Սաթենիկի մայրը հայտնել է, որ  նույն օրը երեխան ընկել է իրենց տան դիմաց գտնվող առվի մեջ և խեղդվել:   Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Աղբյուրը https://infoport.am/am/news/society/oghbergakan-depq-gegharquniqi-marzum-arvi-mej-haytnabervel-e-3-amya-aghjnaki-di?fbclid=IwAR32UVxQ7ID2sM9G_dMLzSbjc905fCW9GZ8Q0_4pO-VSkdXkrXU_8eQXNEA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *