Ադրբեջանցի զի նծшռայ ողները նշ անա ռու կր шկ են բшցել հայկшկան դ իրք երի ուղղ ությш մբ. ՀՀ ՊՆ

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Աղբյուրը https://iravaban.net/341145.html?fbclid=IwAR075uJVvut-jjF1Oe2reKvSExpYLaCzg7hlESRQBOGFABqTa_s6EWeEpq0


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *