Մենք шկ նկ ալում ենք պш տшս խшն Բաքվից և Երևանից.

«Մենք ակնկալում ենք , որ Երևանը և Բաքուն կարձագանքեն սահմանազատման հարցերի վերաբերյալ մեր առաջարկներին» , այս մասին այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշակի հատվածներում տիրող իրավիճակին: Իրավիճակի զարգացումը մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Զախարովան հիշեցրել է , որ այս հարցում ռուսական առաջարկները ներկայացվել են ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին:

«Մենք ակնկալում ենք արագ արձագանք ՝ հետագա ընթացք ձևավորելու համար», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Աղբյուրը http://slim.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/615416801351085/?fbclid=IwAR2Rdnq5mGnXa1hA8pQuFQ0zC3ovRKsY1vl8UY94HCEBdc-PANlDxuvZJ74

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *