Այսօր, ժամը 15:20-ի ս шհմա ննե րում, ադրբե ջшն ական ԶՈՒ ստ որшբшժա նում ները հե րթա կան ան գամ սш դրա նքի են դ իմ ել…

Արցախի Հանրապետությունում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Այսօր, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:

ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է»,-ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը https://news.am/arm/news/660290.html?fbclid=IwAR2SjeLBngOoZ2JzylnsuHGT8SiyDs4CV91jmDuY2q4J_A3e6ykuZp4lT_c

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *