Մինչև սեպ տեմբ երի 30-ը… ինչ է սպ шսվո ւմ ՌԴ-ում գ տն վող հш յերին

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետեւանքների հաղթահարման ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին» ՌԴ նախագահի հունիսի 15-ի հրամանագրով»» օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնություն մինչեւ 2020 թվականի

մարտի 15-ը, եւ նրանք, ովքեր 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ չունեն Ռուսաստանի Դաշնությունում մնալու օրինական հիմքեր, հնարավորություն է տրվում դիմում ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններին՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը իրավական իրավիճակի

կարգավորման վերաբերյալ:Հոկտեմբերի 1-ից դադարելու է գործել սույն հրամանագրով սահմանված՝ միգրացիոն օրենսդրության խախտմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանից հարկադիր հեռացման վերաբերյալ միջոցների կիրառման ժամանակավոր արգելքը, իսկ հետագայում` մուտքի արգելքի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում մնալու (բնակության) անցանկալիության, երկիր մուտք գործելը

չթույլտրելու, ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման որոշումները:Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը, հրամանագրի վերոնշյալ նորմերի ժամկետի ավարտին մոտ, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն կենտրոններում եւ տարածքային մարմիններում հերթերից խուսափելու համար օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց խորհուրդ է տալիս փաստաթղթերը ստանալու համար դիմել նախապես, ինչպես նաեւ այցելել ավելի պակաս ծանրաբեռնված ժամերին՝ կեսօրից հետո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Աղբյուրը https://boomlur.ru/2021/09/11/%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-30-%d5%a8-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a7-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bc%d5%a4-%d5%b8/?fbclid=IwAR2cLoDDuh5CBOIVVO3UBwP2_SduLKyFaj3XdAUE49RBa2Eue44a7B-51D4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *