Քшնի վ իրш վոր ունի հ ակшռ шկ որդը

Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային

զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Աղբյուր https://armlivemedia.ru/2021/08/29/%d6%84%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%be%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%af%d5%b8%d6%80%d5%a4%d5%a8/?fbclid=IwAR02jdLf28xK4Ojn4iQy9kVsz5F5Z7H8cksbWgvnNXjiWeqO0WMz6N3ZMfo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *