Քիչ առ шջ Բաքուն անդր шդա րձավ Գորիս-Կապան ճա նապ шրհին տեղ шդր վшծ ոստիկանակшն կե տին

Մելիքսեթ Պողոսյանի խոսքով` ադրբեջանական հենակետն ի սկզբանե եղել է, «դոմիկը» նոր են ավելացրել: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական կետ տեղադրելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Նշենք, որ ոստիկանական կետի լուսանկարները երեկ հայտնվեցին համացանցում։

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները արժանապատվորեն կատարում են իրենց ծառայողական պարտականությունները։ Համապատասխան վայրերում ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար տեղադրվում են ոստիկանական կետեր»,

— հայտարարել է ադրբեջանական գերատեսչությունը։

Միաժամանակ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանցիները Որոտանի հատվածի իրենց տարածքում են ոստիկանական կետ տեղադրել:

«Որոտանի հատվածում մի հենակետ կա, այնտեղից եմ գալիս: Այդ դոմիկն իրենց տարածքում է գտնվում՝ չհասած Որոտան՝ Գորիսից դեպի Կապան տանող ճանապարհին: Ռուս և ադրբեջանցի սահմանապահներն են այդ հատվածում հսկողություն իրականացնում:

Ես նոր եմ նկատել դա, գնացել, նայել եմ, տեսել եմ՝ իրենց տարածքում է: Այդ հենակետն ի սկզբանե եղել է, դոմիկը նոր են ավելացել: Ոչ մի վտանգ դա չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է»,- հայտնել է Սյունիքի մարզպետը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶՈւ–ն օգոստոսի վերջին երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։

Ի վերջո, ճանապարհը բացվեց, սակայն ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։

Աղբյուրը https://armlivemedia.ru/2021/09/12/%d6%84%d5%ab%d5%b9-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb-%d5%a2%d5%a1%d6%84%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%be-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ab%d5%bd-%d5%af%d5%a1%d5%ba/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *