Հայտնի է шյն խ ոշո ր գո րծար шրի անունը, ում ցա նկшց ել են երեկ սպ шնել. նոր մա նրшմш սներ գիշ երը Երևանում հն չшծ կ րшկո ցնե րից

SAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար

է նշանակվել նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ասատրյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը ստեղծվել է այսօր՝ օգոստոսի 1-ին Երևանում՝ ժողովրդին հայտնի «Վերնիսաժի» տարածքում Range Rover մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու փաստով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ երբ Range Rover-ի ուղղությամբ կրակոցներ են արձակել, այն վարելիս է եղել Երևան քաղաքի Կնետրոն վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Արմեն Վիրաբյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն ենթադրյալ սպանության փորձ կատարելու կասկածյալի տվյալները, ով նույնպես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ է: Նա 31-ամյա Սարգիս Գ.-ն է: Range Rover-ի վրա էլ հայտնմաբերվել են 5 հատ կրակոցի հետքեր և եվ ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Սարգիս Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Վիրաբյանը Հանրապետությունում հայտնի ընկերությունների մեկի սեփականատերերից մեկն է:

Աղբյուրը https://mediaroom.am/armenia/artakarg/item/27288-2021-08-01-19-12-22.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *