Խաչատուր Սուքիասյանը երե կվш կ րակո ցների մшսին հա յտար шրություն է տш րածել

Գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանը երեկ Երևանում հնչած կրակոցների վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ստույգ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:

Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,- ասվում է Սուքիասյանի հայտարարության մեջ: Հիշեցնենք՝ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ. հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կրակոցներ արձակած անձը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Ռոբերտ Սուքիասյանը։

Աղբյուրը https://factor.am/395496.html?fbclid=IwAR0Jvon8OpgAnLI8VjCOPbzzfspi3AcgbIcZAL9-x9nqyuY3GxRnuVE3nmg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *