ՀԱՊԿ-ը հшյտ արшրու թյուն է տա րшծել՝ հայ-ադրբեջանական ս ահմ шնին իր шվիճա կի վերա բերյшլ

ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել ռազմական բախումներ, որի հետևանքով երեք հայ զինծառայող է զոհվել, չորսը՝ վիրավորվել: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:

Լուրջ անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, որը կարող է բացասաբար ազդել եռակողմ ձևաչափով համաձայնագրերի կատարման վրա:

Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը: Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներ: Ողջունում ենք ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»:

Աղբյուրը https://bavnews.am/%d5%b0%d5%a1%d5%ba%d5%af-%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a7-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d5%a5%d5%ac%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b5/?fbclid=IwAR3fRQyls6NBNcubAzpy_iPG19VMkuzTCD8qDSZk8aFGKCcPTe-07D_aiUI

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *