Ադրբեջшնը պшտ րաս տ է վե րա դար ձնել հայ գ եր րին եր րին, բա յց շատ կեղտ nտ նա խшպ այմ шնով. Զոհրաբյան

Ադրբեջшնը պшտրաստ է վերադարձնել հայ գերրիներրին, բայց շատ կեղտnտ նախшպայմшնով. Զոհրաբյան Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ադրբեջանցի պատվիրակը հայտարարել է, թե Հայաստան վերադարձած 15 գերրիների դիմաց Ադրբեջանին հանձնված ականապատման քարտեզների 50 տոկոսը ֆեյք է եղել:ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայ գերրիներին վերադարձնելու համար ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանի ներկայացուցչի դիմաց շատ կեղտոտ նախապայման է դրել։ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ ԵԽ Եվրոպական ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբի նիստից հետո շուրջ 40 րոպե առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ։

Նա հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է քննարկել ռազմագերրիների հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, այսինքն՝ ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։

«Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք պետք է ռազմագերիների մասին մոռանանք»,- ադրբեջանցի պատգամավորի խոսքերը փոխանցեց Զոհրաբյանը։

Նա նաև հայտնեց, որ Սեիդովը հայտարարել է, թե Հայաստան վերադարձած 15 գերրիների դիմաց Ադրբեջանին հանձնված Աղդամի ականապատման քարտեզների 50 տոկոսը ֆեյք է եղել:

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերրիների թիվը դարձավ 88։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերրիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերրիներ

Աղբյուրը https://mediablog.am/time/74729/?fbclid=IwAR1YZIgBOLCsqjs7i5BDZR8DsvSXkkrbA3pYsNiSgTtikO4_YCxipFVgVFE

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *