Փաշինյանը խի ստ հան ձնшրար ական է տվել ոստ իկшնա պետ Վահե Ղազարյանին

Ինչպես հայտնում է MediaNews-ը` Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարական է տվել ոստիկանապետին: Հայաստանում հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո ներքաղաքական կրքերը կարծես թե հանդարտվել են:

Փաշինյանի ՔՊ կուսակցության ընտրություններում տարած վճռական հաղթանակից հետո կարծես թե ամեն բան տեղն է ընկել, այլևս չկա ներքաղաքական գզվռտոց, իսկ ժողովուրդը վերադարձել է իր բնականոն առօրյային ու հոգսերին : Ընտրություններից հետո նկատելի է դարձել երկրի ներսում ներքին տուրիզմի աճը: Հատկապես շաբաթ-կիրակի օրերին մայրաքաղաքից ու երկրի տարբեր անկյուններից դեպի հանգստի գոտիներ մեծաքանակ մեկնողների պատճառով արդեն իսկ մայրուղիների վրա նկատելի ու զգալի է ծանրաբեռնված երթևեկությունը:

Ետընտրական տրամադրությունները հասարակության մոտ բավականին լավ են, մարդիկ շտապում են վայելել իրենց հանգիստը: Ինչպես հայտնում է կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը, նախորդ կառավարության նիստից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ոստիկանապետին, որպեսզի դեպի հանգստյան գոտիներ տանող մայրուղիների վրա ՃՈ-ն խստացված ծառայություն իրականացնի՝ ճանապարհային տարբեր միջադեպերից խուսափելու համար:

Աղբյուրը https://mediaroom.am/armenia/society/item/26127-2021-06-27-19-06-16.html



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *