Անկարան «կոչով» Հայաստանին է դիմել

Անկարան «կոչ» է անում Հայաստանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, փոխանցում է Anadolu-ն։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Թուրքիայի հարավ-արևմտյան շրջաններում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարը, դրա հետ կապված ապատեղեկատվական արշավները և բնական աղետին դիմակայելու լրացուցիչ միջոցառումները: Թուրքիայի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են PKK / KCK-PYD / YPG ահաբեկչական կազմակերպությանը սատարող երկրներին։

Նշենք, որ Արցախյան 2-րդ պատերազմի ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից ի վեր պաշտոնական Անկարան բազմիցս Ադրբեջանին սատարող հայտարարություններ է արել։ Հայաստանն էլ իր հերթին մատնացույց է անում, որ Ադրբեջանը ստացել է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը՝ 44-օրյապատերազմի ամբողջ ընթացքում։

Աղբյուրը https://iravaban.net/344499.html?fbclid=IwAR1CsdU-w5NQRdiqPgEIVhiuoO_3A7GOIckaY4c5sz89j6UKbKEMKX-qsV4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *