ՖՈՏՈ. Խոշոր ու ող բե րգшկ ան ավտ ովթ ար՝ Արարատի մшրզում. ՀՀ ՊՆ 27-ամյш ծառ այո ղը՝ ոչ սթ ափ, Opel-ով բա խվել է ՀՀ ՊՆ шվ տոմեքենա յին. կա 1 զո հ, 4 վիրшվոր

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 27-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած Opel մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված UAZ Pickup մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով UAZ Pickup-ը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 28-ամյա Նարեկ Խ-ն, 23-ամյա Գրիշա Ս-ն, 30-ամյա Հրաչ Թ-ն, 26-ամյա Սերյոժա Ս-ն և ևս 1 հոգի։ Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ, ու քանի որ կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, մահացածն ու վիրավորները, ինչպես նաև Opel-ի վարորդը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասերում, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի և Վայոց Ձորի մարզերի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։

Աղբյուրը https://www.armlife.am/news/158080.html?fbclid=IwAR1id4jniKetfL4Zf-4quhlTPAn0AKfMNizthWO8pORb0aT5f8C8zyU3Urc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *