Ինչ-nր բան шյն չէ. Ալիևն шհш բեկված է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը oրեր առաջ ԶՈՒ-ի օրվա առ թիվ ադրբեջ անական բան ակի ղեկա արության և անձնակ ազմի հետ հանդիպ մանը մի շարք ուշ ագրավ հա յտարար ություններ էր արել։ Մաuնավորապես, նա նշել էր, թե Ադրբեջանը շարու նակելnւ է ավել ացնել բան ակի հզո րությու նները, և «Հայաստանը դա պե տք է գիտ ակցի»։

Ալիեւ. «Կգա ժամանակը, եւ մենք կվերադառնանք Երեւան» - Mediamax.am

«Մեր ռա զմական հզորությունը կմեծանա։ Պատերազմի ավարտից հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ, ստորագրվել են նոր պայմանագրեր, սկսվել է ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա նոր զինատեսակների, տեխնիկայի ձեռքբերման գործընթաց»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա նաև հայտարարել էր, որ հաստատվել են զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները։ «Կարող եմ ասել, որ զինված ուժերի, բանակի թվաքանակն ավելանալու է։ Ճիշտ վերլուծելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ մենք կավելացնենք մեր ռազմական հզորությունը։ Հայաստանը, եթե չհրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, ապա չի կարողանա վերականգնել ոչ միայն ռազմական ուժը, բանակը, նաև կունենա սահմանափակ հնարավորություններ՝ տնտեսական ակտիվության վերականգնման համար»,- ասել է Ալիևը։

Ալիևը Մեհրիբան Ալիևային նոր պաշտոնում է նշանակել - Fresh-Info

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը Հայաստանին առաջարկել էր «մոռանալ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը»։ «Հայաստանն ունի մեկ ճանապարհ՝ հարաբերությունները կարգավորել իր հարևանների հետ, հրաժարվել տարածքային պահանջներից և ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը»,- հայտարարել է Ալիևը։ Նա կրկին ադրբեջանական թեզն է առաջ տարել, որ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հասկացություն՝ ևս։ Ադրբեջանի նախագահը նաև խոսել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին։ Նա նշել է, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, աշխատանքներ տարվեն Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագրի պատրաստման ուղղությամբ։ «Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ և մեկ անգամ էլ ուզում եմ ասել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը դա պետք է ընդունի և մեզ հետ աշխատի սահմանների որոշման ուղղությամբ»,- ասել է Իլհամ Ալիևը։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ Ալիևը արդեն յոթ ամիս շարունակ գրեթե ամեն օր պնդում է, որ՝ «Ադրբեջանը հաղթել է»:

Ինչո՞ւ է «հաղթանակած» նախագահը իրեն պարտավորված զգում նախ ամեն օր կրկնել այդ մասին: Ի՞նքն էլ չի հավատում իր հաղթանակին… Ինչո՞ւ է Ալիևը խորհուրդ տալիս՝ «մոռանալ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը», եթե նա համարում է, որ հաղթել է պատերազմում, Ղարաբաղն էլ ազատագրել է, բանակցությունների էլ Ադրբեջանը չի գնալու: Այսինքն, եթե այս համոզմունքը նա ունի՝ կարիք չկա, որ նա ամեն օր, գիշեր-ցերեկ կրկնի այդ մասին: Թուրքիայի նման հզոր բանակով երկիրը կանգնած է Ալիևի թիկունքին, իսկ կողքից տպավորություն է ստեղծվում, որ Ալիևը ահաբեկված է, որ Լեռնային Ղարաբաղը հայերը նորից ձեռքից խլելու են, դրա համար նա ամեն օր կրկնում է, որ հայկական բանակը ոչնչացված է, Հայաստանը թույլ է, ծնկի է եկած, իսկ Ադրբեջանը հաղթանակած է: Զավեշտի է արդեն նմանվում, եթե «հաղթանակած» է՝ ինչու ոչ մի կերպ ստացվում վայելել այդ «հաղթանակը»… Կամ՝ ո՞վ է խլելու նրա ձեռքից այդ «հաղթանակը»…

Աղբյուրը http://megainfo24.am/2753/?fbclid=IwAR0sx_RhImb0GpUM1mLM0uRzwP-wPPu7kr8fqdF3uV3yshCRPRT09x9wjlQ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *