Այս փшս տшթ ո ւղթը վերջն шկшն կս տորш գրվի մինչև հուն վшր. Նոր պш յման шվորվ шծու թյուն Հայաստանի և Ադրբեջանի մի ջև

Այս փաստաթուղթը վերջնական կստորագրվի մինչև հունվար. Նոր պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև

Այս փաստաթուղթը վերջնական կստորագրվի մինչև հունվար. Նոր պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև

«Հրապարակ»-ը գրում է. Մի քանի օր է, ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավարական զորավարժությունների շրջանակում հետևում է հայկական զորախմբի վարժանքներին։ «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ , Մոսկվայում տեղի էին ունենում բանակցություններ ադրբեջանական կողմի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ:

Այս փաստաթուղթը վերջնական կստորագրվի մինչև հունվար. Նոր պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև

Լրատվականին ասացին, որ բանակցություններն ավարտվել են և հայկական կողմը շատ գոհ է մնացել արդյունքներից: Կարծես թե հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում:

Այս փաստաթուղթը վերջնական կստորագրվի մինչև հունվար. Նոր պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև

Հաջողվել է անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունը, առանց 5 տարվա սահմանափակումների: Ինչ վերաբերում է Սյունիքով տրվող ճանապարհին, տրանզիտ ճանապարհի մասին են պայմանավորվել, որը վերահսկվելու է ՌԴ-ի և մեր սահմանապահների կողմից՝ գործելու են սահմապահ անցակետեր և ադրբեջանցիները վճարելու են այդ ճանապարհով անցնելու համար: Անգամ թիվ են նշում՝ տարեկան 150 միլիոն դոլարի մասին է խոսք գնում: Չի հաջողվել որևէ բանի հասնել Գորիս-Կապան ճանապարհի հարցում, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ ֆինանսավորմամբ արագ կառուցել շրջանցող Տաթև-Կապան ճանապարհը, Իրանից եկող մեծ բեռնատար մեքենաների համար անցանելի դարձնելով այն:

Այս փաստաթուղթը վերջնական կստորագրվի մինչև հունվար. Նոր պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև

Սեպտեմբերի 16-ին Պնախարարը մեկնել է Դուշանբե, որտեղ տեղի է ունենում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստը, այս փաստաթուղթը հավանաբար վերջնական կստորագրվի մինչև հունվար և սահմանազատման աշխատանքների մեկնարկը կտրվի եռակողմ հանձնաժողովի կողմից։ Բնականաբար, այս տեղեկությունները դեռ գաղտնի են պահվում և որևէ պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ լրատվականը չկարողացավ:

Աղբյուրը https://armbloginfo.ru/%d5%a1%d5%b5%d5%bd-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a9%d5%b8%d6%82%d5%b2%d5%a9%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%be/?fbclid=IwAR3GOdKAZ-vwo-qEQH9O0WdTBri5dBOIxPH1v-uGwwYiyHvV7abpwmyg9bU

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *