Հшյտնի է թե, ով կնշ шն ակվի Պն ն ախш րшրի պшշ տո նում

Մեր տեղեկություններով՝ այսօր կամ վաղը կլինի պաշտպանության նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանի նշանակման հրամանը։ Տեւական փնտրտուքներից հետո Նիկոլ Փաշինյանի ընտրությունը թերեւս կանգ առավ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին

տեղակալ Կարապետյանի վրա, ով այդ պաշտոնին նշանակվել է այս տարվա ապրիլի 7-ին՝ ազատվելով վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Չնայած Արշակ Կարապետյանի անձով պայմանավորված հանրության շրջանում որոշակի առարկություններ կան, սակայն, ըստ ամենայնի, ռուսները համաձայնություն են տվել Կարապետյանի թեկնածությանը եւ նա կդառնա ՌԴ-ի համար Հայաստանի առանցքային գերատեսչություններից մեկի ղեկավարը։

Կարապետյանի նկատմամբ կան աղմկահարույց նյութեր, որոնք մեր տեղեկություններով՝ կհրապարակվեն-լույս աշխարհ կգան նշանակումից հետո։

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Նա մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվեցին պաշտոնից։

2018-ի դեկտեմբերի 18-ին Արշակ Կարապետյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ըստ որոշ լուրերի՝ վարձահատույց լինելով Կարապետյանին Մարտի 1-ի գործով, Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար:
Պնախարարի պաշտոնում նրա հնարավոր նշանակման մասին շաբաթներ առաջ «Հրապարակ»-ը գրել էր։

Հիշեցնենք, որ այս պաշտոնում շրջանառվում էր նաեւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անունը, բայց Նիկոլ Փաշինյանը հավանաբար չցանկացավ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ռազմավարական գործընկերների համար առանցքային նշանակություն ունեցող պաշտոնում նշանակել մեկին, ում մուտքը ՌԴ արգելված է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ :

Աղբյուրը https://armlivemedia.ru/2021/07/12/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%ab-%d5%a7-%d5%a9%d5%a5-%d5%b8%d5%be-%d5%af%d5%b6%d5%b7%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%be%d5%ab-%d5%ba%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1/?fbclid=IwAR3D2qR9eJ63Y1jhWzqWkABUZmw3B_zNuytQLwZoPQlTEzhVFly_RGg_Z-I

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *