Ող բերգ ական ավ տովթ ար. կա 1 զ ոհ, 7 վի րա վոր

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ Սևանա լճի ափի մոտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու  ոստիկանության ճամբարակի բաժնի պետ Սասուն Հարությունյանը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Կարապետյանն ու Կարեն Հակոբյանը, հիվանդանոցից ահազանգ է  ստացվում ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է  ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Գեղաարքունիքի մարզի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների՝  վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է:

Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնություհը: Վիրավորներին  առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Ճամբարակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մի քանի վիրավորների էլ  հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները: 

Աղբյուրը https://ipress.am/hy/page/vogbergakan-avtovtar-ka-zoh-ev-7-viravor?fbclid=IwAR3P01txEOBQZFWO4E8Ey9d0Y1XIcCx8UQ_uIxV4ftBjXkzQUk2QYlnEvpQ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *