Հրա տ шպ!!! Արցախում 80-ամյա ԽՍՀՄ Վա ստшկ ավոր Դոկտոր Լալայանը գ երեվ шր վել է թ շն шմու կող մից. Ըն տանիք ը փոր ձում է փրկ ել նր шն․ «Նա փր կել է 100- վոր կյш նքեր․․․»

Հրատապ!!! Արցախում 80-ամյա ԽՍՀՄ Վաստակավոր Դոկտոր Լալայանը գերեվшրվել է թշնшմու կողմից. Ընտանիքը փորձում է փրկել նրան․ «Նա փրկել է 100-ավոր կյանքեր․․․»

Ընտանիքը Վոլգոգրադից արդեն 6 ամիս է, ինչ փնտրում է 80-ամյա Վլադիմիր Աշոտի Լալայանին, ով կորել է Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հայտնել է «Высота 102»-ին նրա դուստրը՝ Էսթերը, Վլադիմիր Լալայանը Ռուսաստանի քաղաքացի է, բարձրագույն կատեգորիայի բժիշկ է, ԽՍՀՄ վաստակավոր բժիշկ։

«Մեր հայրը կո րել է հոկտեմբերի 20-ին 2020 թ․ Լեռնային Ղարաբաղում։ Նա որպես հյուր էր մեկնել այնտեղ, նախքան պшտերшզմի սկսելը։ Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ տեղակայված էին խաղաղապահները, և մեր հորը պետք է տարհանեին։ Տարհանումից առաջ նա ցանկացել է վերրադառնալ այն տուն, որտեղ ապրում էր, որպեսզի վերցնի փաստաթղթերը։ Դրանից հետո մենք նրանից լուր չունենք», — шրցունքներն աչքերին պատմում է Էսթերը։

Ըստ Հայաստանի քննչական մարմինների տեղեկությունների՝ Վլադիմիր Լալայանը գե րությшն մեջ է Ադրբեջանում։ Սակայն մինչև հիմա 80-ամյա բժշկի հարազատները չեն կարողանում ստանալ այդ փաստի պաշտոնական հաստատումը և փրկել 80-ամյա բժիշկ հորը։

«Ուր ասես, որ չենք դիմել։ Ե´ւ Ռուստանի Արտաքին գործերի նախարարություն, և´ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանատներ, և´ նախագահին, և´ մարդու իրավունքների պաշտպանին ՌԴ-ում, և´ նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այնտեղից հարցում են ուղարկել Ադրբեջան, որ հաստատեն գ երիների ցուցակում կա արդյո՞ք Ռուսաստանի քաղաքացի Լալայան Վլադիմիրի անունը։

Սակայն Ադրբեջանը նման տեղեկություն չհայտնեց։ Մենք միայն կարեկցանքի խոսքեր ենք լսում, մեր դիմումները մի բաժնից մյուսն են ուղարկում, ինչի արդյունքում մենք փակուղու մեջ ենք հայտնվել» — ասում է բժշկի աղջիկը։

«Իմ հայրը մարդկանց երբեք չէր դասակարգում ըստ ազգության, կրոնի կամ դրամապանակի հաստության։ Նա մարդկանց կյանքեր էր փրկ ում ինչպես Ռուսաաստանում, այնպես էլ Հայաստանում և Ադրբեջանում։ Բացի այդ, նա 1963 թվականի Կուբшյում ռшզմшկшն գործողությունների մասնակից և հաշմանդամ է, բժշկական գումարտակի սպш է եղել։ Նա շատ մարդկանց է օգնել։ Մինչև հիմա մենք հիշում ենք, երբ մենք փոքր էինք, նա հաճախ այցելում էր Խանլшրում ապրողներին, որոնք շնորհակալ էին հայրիկիս իրենց փր կելու համար։ Մի անգամ հայրս օգնել էր անտառապահ Կերր-օղլի Մամեդովին։ Հայրիկիս կատարած վիրшհատությունից հետո նա ապրեց մինչև խոր ծերությունը։ Իսկ մենք ամեն ամառ հյուրըկալում էինք նրա ընտանիքին։ Նման մարդիկ, ովքեր երախտապարտ էին հորս, շատ էին։ Իսկ հիմա ստացվում է այնպես, որ նրան ոչ ոք չի՞ կարող փրկել» — չի հասկանում կինը։

Ապրիլի սկզբին Վլադիմիրի հարազատները Ռուսաստանի 80-ամյա քաղաքացու որոնման մասին դիմում են գրել Ներքին գործերի նախարարության գլխավոր շտաբին Վոլգոգրադի մարզում։

«Մենք հուսահատված ենք, հասկանում ենք, որ հայրիկիս պետք է փնտրեն դեսպանների, հյուպատոսների և դիվանագետների միջոցով։ Բայց այս հարցով ոչ ոք չի ուզում զբաղվել։ Մեր հայրը չպետք է մшհшնш գ երության մեջ, հարազատներից հեռու։ Մենք հույսով ենք, որ մեզ կհաջողվի նրան փրկել։ Հասարակ մարդիկ չպիտի մեծ քաղաքականության զ ոհեր դառնան։ Եթե որևէ մեկը կարող է մեզ օգնել, մենք շատ շնորհակալ կլինենք», — եզրափակեց Էսթերը։

Աղբյուրը https://mediablog.am/time/73020/?fbclid=IwAR1lPIZ2umWd4VuUvIwjkkaQ37GsCH9IhqkSjVj_-lLrnWdgQr8lOxUH6WM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *