ՀՀ ս ահմ шն ների շա տ հա վածներ կհ шնձնվ են ՌԴ սա հմանա պшհ զ որ քերի պ աշտպա նութ յшնը,որ ոնք են դր անք

ՀՀ սահմանների շատ հատվածներ կհանձնվեն ՌԴ սահմանապահ զորքերի պաշտպանությանը

Հայաստանի սահմանների շատ հատվածներ առաջիկայում կհանձնվեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի պաշտպանությանը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարությունն նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության գործունեության 2021–26 թթ–ի ծրագրով նախատեսված ԱԱԾ բարեփոխումների ծրագիրը։

«Առաջիկայում ՌԴ սահմանապահ զորքերն ավելի ու ավելի շատ տեղամասեր կընդունեն ՀՀ ԶՈւ–ից, այսինքն` սահմանապահ ծառայության սահմանները կընդլայնվեն։ Այս առումով սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, բարեփոխվեն, վերափոխվեն»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ հիշեցնելով, որ սահմանապահները սովորաբար ստանձնում են սահմանների այն հատվածների պահպանությունը, որոնք համարվում են խաղաղ, ոչ պատերազմական գոտիներ։

ԱԱԾ բարեփոխումների շրջանակներում վարչապետը նաև հայտնեց, որ կառավարության ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսված է ՀՀ–ում ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկում է կառավարության գործունեության 2021–26թթ–ի ծրագիրը, որը հաստատվելուց հետո հաջորդ շաբաթվա սկզբում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։

Աղբյուրը https://bavnews.am/%d5%b0%d5%b0-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%b6%d5%a5%d6%80-%d5%af%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%be%d5%a5/?fbclid=IwAR19NZvVQtMeCCOmdMnzpCGsxkPNLu5OX0kRqDeicczid73Mvl3F1ZuEj5Y

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *