Ար տшկա րգ դեպք….Մ ահ шցшծ պտուղը 2 օր մնшցել է մոր փո րում…8 ամ սական պտ ուղը մшհ ացել է

Երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 50-ամյա Անահիտ Ղ.-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի

ծննդատանն իր որդու կնոջը՝ 23-ամյա Կիմա Ս.-ի հետ նշված ծննդատան բժշկի կողմից սխալ բուժում և սխալ դեղորայք նշանակելու հետևանքով դժվախտություն է պատահել:Կիմայի ամուսնու եղբայր Հովհաննեսը պատմել է. «8 ամսական հղի Կիման իրա ոտքով եկել ա հիվանդանոց, մի քիչ լավ չի զգացել, սոնոգրաֆիա են արել, մասնագետն ասել է՝ պետք է հիվանդանոցում պառկես, բուժում ստանաս, որից հետո Կիման սոնոգրաֆիայի թղթով մոտեցել է իր բժշկին, ով ասել է՝ Կիմա ջան, գնա տուն, որ քեզ վատ զգաս, կգաս, լուրջ

բան չկա քո հետ: Բայց մինչև էդ՝ սոնոգրաֆիայի բժիշկն ասել է, որ շատ վատ վիճակ է: Իրենք կարող էին կեսարյան անել, 8 ամսական հղի է, էսօր- էգուց պիտի ծննդաբերի, երեխուն կարող էին կեսարյանով հանել, տալ մոր ձեռքըԿիման գնացել ա տուն, լսելով բժշկի խորհուրդը, գիշերը վատ է զգացել, առավոտյան եկել ա հիվանդանոց: Հիվանդանոցում ասել են, որ երեխան մահացած ա արդեն: Զանգահարել եմ

Առողջապահության նախարարություն, չեն մոտեցել մեզ, զանգել եմ ոստիկանություն, հաղորդում եմ տվել, ոստիկան չի մոտեցել, ասել են՝ դուք պիտի գաք, ներկայանաք, բողոք գրեքԵս գնացել եմ Մաշտոցի բաժին, բողոքել եմ: 2 օր մահացած վիճակում երեխան մնացել է փորի մեջ, բժիշկներն ասում են, սպասում էինք, որ իր ուժերով ծննդաբերի, որ հետագայում կարողանա երեխա ունենա, հետո արհեստական ցավեր էին տվել, երեկվանից սպասում էին: Հարցը էն ա, որ բժշկի անփութության պատճառով 8 ամսական հղի կնգան ծանր վիճակում ուղարկում են տուն: Հիմիկվա բժիշկը, ով սաղ գործողություններն արեց, ուրիշ հիվանդանոցից եկած բժիշկ է, ասեց, որ եթե նույն րոպեին կեսարյան անեին, երեխուն կհանեին կտային մոր ձեռքը: Մոտենում ենք բժիշկներին, մեկը մեկի վրա է գցում»:Կայքի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրը https://boomjam.ru/2021/07/04/%d5%ba%d5%bf%d5%b8%d6%82%d5%b2%d5%a8-2-%d6%85%d6%80-%d5%b4%d5%b6%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4%d5%b8%d6%80-%d6%83%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4/?fbclid=IwAR2vfEpXrvyyBKrk0RkZ3vDxdfzyPDMX-RZ0DYtS93aZ260yB_1VSbQNXuo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *