Տրшկտորը վ թш րի է են թшրկ վել. հшյր ու որդի տե ղո ւմ մш հш ցել են

Տրակտորը վթարի է ենթարկվել. հայր ու որդի տեղում մահացել են Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի հանդամաս տանող ճանապարհահատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է հանդամասում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, 1-ին դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու փրկարարները տրակտորից դուրս հայտնաբերել են 2 դի։

Դեպքի վասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Դ․ Խաչատրյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Շնող գյուղի վարչական տարածքի Քբախնուտ կոչվող տարածքի հանդամիջյան ճանապարհին։  Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են։

Աղբյուրը https://bavnews.am/%d5%bf%d6%80%d5%a1%d5%af%d5%bf%d5%b8%d6%80%d5%a8-%d5%be%d5%a9%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a7-%d5%a5%d5%b6%d5%a9%d5%a1%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80-%d5%b8%d6%82-%d5%b8%d6%80%d5%a4/?fbclid=IwAR0SFhDbBqEsFyEVF2EqRS_CSFhbqreM4zFNavAkuk5PL01VCVxZk284oPc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *