Բժիշկները տն ետուն են գնում, հшվ աքում մոր թшծ միսն ու հրկ իզում. սшրսшփելի դեպք Հայաստանում

Շիրակի մարզի Իսահակյան գյուղում «սիբիրյան խոցի» հետքերով բժիշկները տնետուն են գնում, հավաքում մորթած միսն ու հրկիզում: Այս կերպ են պայքարում գյուղում այս վտանգավոր հիվանդության դեմ, որը տարիներ շարունակ վերացված էր: Ինչպես հայտնի է, 7 անձ տեղափոխվել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց։

Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նոր մանրամասներ հաղորդեց վարակվածների մասին. «Հունիսի 30-ին «սիբիրյան խոցի» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 4 տղամարդ ու մի կին, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 1–ին, ևս մեկ տղամարդ ու կին։ «Սիբիրյան խոցով» վարակվածները միջին տարիքի են եղել՝ 35, 40, 45 տարեկան: Հիվանդանոց տեղափոխվածները անասուն մորթողները, դրանց միսը մշակողներն ու գնողներն են եղել»,- ասաց համայնքապետը: Վերջինս ընդգծեց, որ այսօր այցելել է հիվանդանոց՝ իմանալու «սիբիրյան խոցով» վարակվածների առողջական վիճակը. «Բնակիչների մարմնի տարբեր հատվածներում «սիբիրյան խոցեր» են առաջացել։

Նրանց վիճակն այս պահին միջին ծանրության է»,- ընդգծեց Արտավազդ Արսենյանը: Մեր այն հարցին, թե հնարավոր է արդյոք՝ «սիբիրյան խոցով» վարակման դեպքերը շատանան Արտավազդ Արսենյանը պատասխանեց, որ հակառակ կարծիքին է. «Ես կարծում եմ, որ վարակման դեպքերը լրիվ կվերանան գյուղում, քանի որ երեկ էլ սիբիրախտի դեմ ամբողջ գյուղի գլխաքանակը նորից պատվաստվել է: Հիմա եթե, դրանք 3 օրվա ընթացքում անկեցին, ուրեմն տվյալ հիվանդությունն ունեն, եթե 3 օր լրացավ ու ոչ մի անասուն չանկեց, ուրեմն ամեն ինչ նորմալ է»,- նշեց գյուղի վարչական ղեկավարը:

Նա վստահեցրեց, որ անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են, բժիշկների հատուկ խմբեր են ձևավորվել, որոնք տնետուն են գնում. «Պարտադիր կերպով բոլոր կանոններին հետևում ենք, ովքեր մորթած միս են տարել տուն, բոլորը հավաքել ենք ու հրկիզել: Հուսանք, որ այս վիրուսը գյուղից շուտ կհեռանա»,- ասաց Արտավազդ Արսենյանը: Հիշեցնենք, որ Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը հուլիսի 1-ին՝ առավոտյան, ինքնասպան է եղել։

աղբյուրը https://mediaroom.am/politicalplatform/item/26274-2021-07-02-11-32-13.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *