Հшյ գե րին երի վերադшրձի հարցում մենք սխ шլ ենք թո ւյլ տվել. Իգիթյան

Հայ գերիների վերադարձի հարցում մենք սխալ ենք թույլ տվել՝ չենք օգտագործել ամբողջ հայության ներուժը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը։ Ըստ նրա՝ դա ոչ միայն Հայաստանի կառավարության, գերիների հարազատների հարցն է, այլ՝ ամբողջ հայության։ Նա նշեց, որ այսօր աշխարհի ցանկացած երկրում Ադրբեջանի դեսպանատների մոտ պետք է պիկետներ անցկացվեն։

«Պետք է այնպես անել, որ աշխարհը տեսնի, և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դիսկոմֆորտ զգա։ Ամեն օր պետք է դա անել։ Դա պետք է դառնա մեր համար մեկ խնդիրը։ Միայն այս դեպքում առաջ կշարժվի այդ հարցը և կդառնա միջազգային հանրության խնդիր։ ԵԽԽՎ-ում եղել են մի քանի հոգի, ովքեր կանգնած էին ու փորձում էին ուշադրություն գրավել։ Բայց այդ հարցը չպետք է լինի որևէ քաղաքական ուժի մենաշնորհ, առավել ևս շահարկման առարկա, այլ պետք է լինի մեր օրակարգը։ Մեր հայության պատմության մեջ գիտենք բազմաթիվ օրինակներ, երբ բարձրացնում էինք մեր ձայնն աշխարհի բոլոր կետերում, երբ Թուրքիայի դեսպանություններն ու հյուպատոսությունները չէին կարողանում աշխատել նույնիսկ ֆիզիկապես, որովհետև հայերը բլոկադայի էին ենթարկում, այս դեպքում մենք առաջ կշարժվենք»,- ասաց Իգիթյանը։

Ըստ նրա՝ ցավոք, ընտրությունների ժամանակ քաղաքական իրավիճակը նաև տարածվեց Սփյուռքի որոշ կազմակերպությունների վրա։ «Եվ նրանք զբաղվում էին իրենց ոչ բնորոշ հարցերով, այսինքն՝ ավելի շատ զբաղվում էին Հայաստանի ներքաղաքական հարցերով, քան թե հայության խնդիրներն առաջ տանելով։ Ես համոզված եմ, որ ընտրություններից հետո ամեն ինչ կգա իր տեղը»,- հավելեց Իգիթյանը։

Աղբյուրը https://www.lragir.am/2021/06/30/652098/?fbclid=IwAR076s7bp1Axq8mH_EiVr1M25x920l2Pegra8Tl6E7f58Fu2wCZhaOuV7G8


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *