Հայ-ադրբեջանшկան սահմ шնին փnխհ րաձգու թյան արդ յnւնքում վ իրա վnր զի նվnր կ ա. Ադրբեջանը հայտն nւմ է

Թշնամական Ադրբեջանը հայտնnւմ է հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության արդյունքում վիրավոր զինվnրի մասին: Խոսքը վերաբերում է ավագ լեյտենանտի: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություններ էր տարածել, որոնցից վերջին երկուսը ներկայացնում ենք ստորև.

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակել է լարված մնալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Աղբյուրը https://azatnewstv.am/1454/?fbclid=IwAR2oGjwkYkHQ8Bwmt12oBDvkRCZTPTM0L8yHTjw5T-utluSFRCmz2KBVLdI

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *