Ռուսաստանն шնհ шնգս տացած է Հայաստանում ԵՄ նոր նախա ձեռնո ւթյшմբ․ ի՞նչ է առ шջար կում Եվրոպան

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-ից 9-ը կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Այցը տեղի կունենա տնտեսական և ներդրումային պլանի այսօրվա հաստատումից հետո, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների հետ վերականգնմանը, դիմակայունությանը և բարեփոխումներին ուղղված վերանայված օրակարգի իրագործմանը:

Մի քանի օր առաջ ԵՄ արտաքին հարաբրությունների հարցերով գլխավոր հանձնակատար Բորելի խնդրանքով տարածաշրջանի երեք երկրներ են այցելել Ավստրիայի, Ռումինիայի եւ Լիտվայի արտգործնախարարները։ «Ժամանակն է խոսել տարածաշրջանում ԵՄ դերի մասին՝ թե ճանապարհների, թե այլ ենթակառուցվածքների մասով», ասել է Լիտվայի արտգործնախարար Լանդսբերգիսը։ Ռումինիայի ԱԳ նախարար Աուրեսկուն ասել է, որ «բոլոր երեք երկրները հավանություն են տվել առաջարկած տարածաշրջանային ձեւաչափին, որի մեջ կմտնեն այդ երկրները»։ Ի՞նչ տարածաշրջանային ձեւաչափի մասին է խոսքը։ Արդյոք Եվրամիությունը պատրաստվում է ներդրում անել տարածաշրջանային ենթակառուցվածքներում։ Եւ արդյոք ԵՄ ակտիվությունն առնչություն ունի անվտանգության ոլորտի հետ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ղարաբաղյան եւ վրացական թեման է քննարկել Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորոյի հետ։ «Ռուսաստանյան կողմից ընդգծվել է հակաօրինական ցանկացած գործողությունների անթույլատրելիությունը՝ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ու նրանց սահմանադրական-իրավական կարգը սասանելու ուղղությամբ», ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ ԵՄ ո՞ր քայլերն է ՌԴ ԱԳՆ-ը գնահատում որպես «սահմանադրական-իրավական կարգը սասանելու» փորձ։ Արդյոք Ռուսաստանը վտանգ է տեսնում Արեւմուտքի՝ Հարավային Կովկասի հետ կապերի մեջ։ Համարո՞ւմ է Ռուսաստանը, որ դա կարող է փոխել տարածաշրջանի ռազմաքաղաքական նկարագիրն ու անվտանգության համակարգը։ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստան են մտցվել ռուսական «խաղաղապահներ» եւ «Ռուսաստանի հետ համատեղ անվտանգության նոր համակարգ» է սկսել կառուցվել, որն իրականում ուղղված է Հայաստանի սահմանադրական կարգի եւ ինքնիշխանության դեմ։

Վրաստանում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի  երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, որն ասել է, որ «տարածաշրջանի անվտանգությունը կտրուկ փոխվել է»։ Նա երախտագիտություն է հայտնել Վրաստանին այն դերի համար, որն նա ստանձնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար համաձայնության գործում։«Այն, ինչ կատարվել է Ղարաբաղում պատերազմից հետո, չի բարելավել Վրաստանի անվտանգությունը։ Հիմա ռուսական զորքերը գտնվում են Ադրբեջանում, ավելի շատ ռուսական զորք կա Վրաստանի շուրջ։ Կարծում եմ, Ադրբեջանը եւս ռուսական զորքերի ներկայությունը որպես ժամանակավոր երեւույթ է դիտարկում։ Ինչքան գիտեմ, խոսքը 5 տարվա մասին է», մեջբերում են Ապաթուրային Բաքվի լրատվամիջոցները։ 

Աղբյուրը https://www.lragir.am/2021/07/03/652882/?fbclid=IwAR1PCA9jOVjqekl8eBWz60c6Qf7u_BC4GFgj-pd97N7Aa0530FwDdLo-dzg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *