Ող բերգա կան ավտ ովթար- հր դեհ Արագածոտնի մա րզում․ ավտոմե քենայում հայտն աբերվ ել է մ ոխր աց ած դ ի

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52 կմ-ում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, և հրդեհ է բռնկվել։


 
Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները վարորդի նստատեղում հայտնաբերել են մոխրացած դի։

Վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրը https://www.pastinfo.am/hy/news/2021/06/17/dran8jimy/1223737?fbclid=IwAR0vf29ygx6juIf64r2quUVnZnSoFJG-3ceX4ANsAxRv0U16i3JCG-FB3yM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *