Հր ատ шպ․ Երևանում դшն ակահ արել են բարձր աստիճ ան պաշտ ոնյшյի․ դա նակшհա րողը նույնպես պաշտ ոնյш է․ մանրամшսներ

SHAMSHYAN.com -ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 30-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Նարեկ Շահինյանն է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, որի ժամանակ էլ Ն. Շահինյանին դանակով հարվածել են։ Ըստ բժշկի հայտնածի՝ Ն. Շահինյանը ի վիճակի չի կատարածի մասին հաղորդագրություն տալու։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Շահինյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ որպես պետի տեղակալ։ Նրա հայրը Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան դանակահարելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կենտրոն թաղապետարանի բաժիններից մեկի պետը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը https://mediaroom.am/armenia/artakarg/item/26236-2021-07-01-07-51-34.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *