Սш րսшփ ելի վթ ար եղ шվ․ ունենք զ ոհ և վ իրш վորներ (տեսшնյութ)

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Honda Elysion մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ԱԻն հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խմբի փրկարարները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգև Ավագյանի,հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Ավետ Նանագուլյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Տ. Բաղյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի տեսուչները, ինչի արդյունքում նշված հատվածում խցանումը կարճ ժամանակում բացվեց։ Վիրավորներից երկուսին օգնության են հասել Աբովյանի հրշեջ փրկարարները, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի տեսուչները։

Աղբյուրը https://mediaroom.am/politicalplatform/item/26607-2021-07-11-16-47-48.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *