Քաղшքացուն և շտ աբի պետին մեղ шդրա նք է առш ջադ րվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. հունիսի 20-ին թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Նույն օրը բերման ենթարկված քաղաքացին հայտարարել է, որ ժամը 11:00-ի սահմաններում՝ նշված ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո, քվեաթերթիկը վերցրել է իր հետ,

որպեսզի ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարի հորդորով այն փոխանցի վերջինիս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ շտաբի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Աղբյուրը https://mediaroom.am/politics/item/25930-2021-06-22-06-17-03.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *