Պուտինը վերջ նական հայտնեց թե ում է աջ ակցում ընտր ությունն երին

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը մեծ հույսեր ունի ընտրություններում հաղթելու հասկանալի է։ Դա պայմանավորված է բացառապես նախընտրական քարոզչությամբ, նա պետք է ոգևորի իր համախոհներին, բայց կա քաղաքական իրողություն և այդ

իրողությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ունի բարձր բացասական ռեյտինգ։ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյակը թույլ է տալիս պնդելու, որ այդ խոստումը իրականության հետ աղերս չունի։ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, մարզերում Քոչարյանի պաշտոնավարման տարիների մասին բացասական հիշողություններ արթնացնող ինչ-որ բան հաստատ

կա։Հենց սա է պատճառը, որ Պուտինը կարճ հասկացրել է Քոչարյանին, որ աջդ մի կողմ քաշի։ Եկել Նիկոլի բարձր վարկանիշի դեմ խաղ ես անում։Գուցե, Քոչարյանը ճիշտ է և իր պաշտոնավարման ժամանակահատվածում ամենաքիչ զոհերն ենք ունեցել շփման գծում, սակայն հարկ է Քոչարյանին հիշեցնել, որ իր պաշտոնավարման արյունալի տասնամյակում ամենաշատ

քաղաքական սպանություններն են եղել Հայաստանում, բազմաթիվ հանցագործություններ են եղել և անմիջականորեն կապվել են իր անվան հետ։Այդ հանցագործությունների, սպանությունների հիմնական մասն առ այսօր մնում է չբացահայտված։ Իսկ Պուտինը բնական է իր զորակցությունն է հայտնում այն թեկնածուին, ում ընտրել է ժողովուրդը։ Քոչարյանին ժողովուրդը պարզապես չի կարող ընտրել։ Նա եկել է արյունով և արյունով էլ գնացել է։

Աղբյուրը https://kreativinfo.ru/2021/06/10/%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%a5%d6%81-%d5%a9%d5%a5-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d5%bb%d5%a1/?fbclid=IwAR3y9-1UI0g2G53eWW-UtPY2U8fKm1vYs2cSI5wGTqAekaUZp_bhFn6p6lI

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *