Գյումրու Ավտոկայան թшղ ամшս ում նոր ածին տղшյի են թողել. երեխшն եղել է կապ տшկարմր ավուն եր шնգով

Գյումրու «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանությունը լքված երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին: Երեխան հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ: Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա լսել է երեխայի ձայնը, մոտեցել ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն:

Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»: Բնածին արատ երեխայի մոտ չի հայտնաբերվել: «Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Եղել է կապտակարմրավուն երանգով: Երեխան հասուն նորածին է՝ մի քանի ժամ առաջ ծնված»,-ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը՝ հավելելով, որ թեև երեխան արատ չունի, բայց ունի բուժման կարիք:

Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով, կեղտոտ ու անխնամ: Հիվանդանոցում անմիջապես կազմակերպվել է երեխայի համապատասխան բուժզննումն ու հետազոտությունները: «Երեխան կմնա վերակենդանացման բաժանմունքում՝  տաքացնող սեղանիկի վրա այնքան  մինչև իրավիճակը կարգավորվի: Կլինի բժիշկների հսկողության տակ»,-նշեց Մարգարիտա Հարությունյանը:

Աղբյուրը https://infoport.am/am/news/society/gyumru-avtokayan-taghamasum-noratsin-tghayi-en-toghel?fbclid=IwAR3HlFZ3n48FxcMDXkx4pPdB9F5rdmU8AYkPoTaC20UMER4XUycm8Zc3I7A

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *