Երկու երեխш զո հվ ել, իսկ մեկը տո ւժել է՝ փորձելով փր կել նրшնց

Երկու երեխա զոհվել, իսկ մեկը տուժել է՝ փորձելով փրկել նրանց Երկու 3-ամյա երեխաներ զոհվել են, իսկ 12-ամյա երեխան վիրավորվել է՝ փորձելով փրկել նրանց Հյուսիսային Կառոլինայում շարժական տան հրդեհից, գրում է News.am-ը՝ հղում անելով Associated Press-ի աղբյուրներին:

Հրդեհը բռնկվել է ուրբաթ առավոտյան՝ Ռոզբորոյում: Սեմփսոնի շրջանի շերիֆի գրասենյակից հայտնել են, որ 3 տարեկան տղան եւ աղջիկը զոհվել են, իսկ 12 տարեկան տղան կտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որոնք ստացել է այն ժամանակ, երբ փորձել է կոտրել պատուհանը, որպեսզի փրկի երեխաներին: Ծխի դետեկտորը արթնացրել է երեխաների ծնողներին, եւ նրանց հաջողվել է փախչել, բայց չեն կարողացել հասնել տան մյուս ծայրում գտնվող երկու երեխաներին, հայտնել են շերիֆի գրասենյակից:

Շերիֆի տեղակալը, որը առաջինն է դեպքի վայր ժամանել, փորձել է փրկել շարժական տունը, բայց այն արդեն բռնկված է եղել կրակով: Երկու փոքր երեխաները հայտնաբերվել են այն ննջարանում, որը նրանք կիսում էին: Երկհարկանի շարժական տանը ինը մարդուց բաղկացած երկու ընտանիք էր ապրում։ Կարմիր խաչը օգնում է տուժածներին:

Աղբյուրը https://bavnews.am/%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82-%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1-%d5%a6%d5%b8%d5%b0%d5%be%d5%a5%d5%ac-%d5%ab%d5%bd%d5%af-%d5%b4%d5%a5%d5%af%d5%a8-%d5%bf%d5%b8%d6%82%d5%aa%d5%a5%d5%ac-%d5%a7%d5%9d-%d6%83/?fbclid=IwAR3ss40L3AgHAIx5kX6jv2Qxonradk91wIEllVQ6FISmnjyc4l1NGwtnM7I


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *