«Հայաս տшնի հետ աշխш տելու առա ջարկ». ի՞նչ է шսել Շուշիում Էրդողшնը

«Հայաստանի հետ աշխատելու առաջարկ». ի՞նչ է ասել Շուշիում Էրդողանը Էրդողանն ու Ալիևը Շուշիում հռչակագիր են ստորագրել: Այն ստորագրելուց հետո Ալիևը հայտարարել է, որ «Շուշիի հռչակագրում» հղում է կատարվում 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին։

Էրդողանն էլ հայտնել է, որ ամենասեղմ ժամկետներում Շուշիում կբացվի Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն։ Թուրքիան շարունակելու է Ադրբեջանին ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել։ Այս համատեքստում Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․ «Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններն ուղղորդել դեպի ավելի խորը համագործակցության հուն։ Մեր ցանկությունն է, որ Հայաստանը սեղմի իրեն մեկնված բարի կամքի և համերաշխության ձեռքը։ Հույս ունենք, որ Հայաստանը ճիշտ կօգտագործի ապագան համատեղ կառուցելու այս հնարավորությունը»։

Էրդողանը խոսել է վեցնյակի կովկասյան պլատֆորմի մասին՝ նշելով, որ դա պատմական հնարավորություն է տարածաշրջանում խաղաղ կյանք ստեղծելու համար։ Այդ նպատակի իրագործման համար նշել է, թե ինքը և «իր եղբայր Ալիևը» պատրաստ են ամեն զոհողության։ Վստահեցրել է, որ նույն զոհողությանը պատրաստ է նաև ՌԴ նախագահ Պուտինը։ Տարածաշրջանում նոր ստատուս-քվոյին աջակցող բոլոր կողմերին Թուրքիայի նախագահը կոչ է արել հրաժարվել ատելություն հրահրելու քաղաքականությունից և խրախուսել խաղաղ համագործակցությունը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ երբ նման մթնոլորտ ձևավորվի, մենք  ևս պատրաստ կլինենք անել մեզնից կախված ամեն բան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հավատում ենք, որ այս հուսադրող գործընթացն ավելի առողջ և արդյունավետ կընթանա, եթե  Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած հրադադարի պայմանագիրը պսակվի համապարփակ և տեսլական ունեցող հաշտության պայմանագրով»։

Աղբյուրը https://bavnews.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%80%d5%af-%d5%ab%d5%9e/?fbclid=IwAR1NkCByI4sFwChvCzJfa7CuAvtRqD8hs56NoFfOOQk__szXE-6XyN8ZI1Y

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *