Ալիևը հ այտш րարել է, որ Հարավային Կովկասում հш ղոր դшկցություն ների բшցո ւմը պետք է միաժ ամш նակ տե ղի ուն ենш

Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների միաժամանակյա բացումը կարգավորման հետկոնֆլիկտային փուլի շատ կարևոր պահ է, դա ընդգծվում է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Այդ կապակցությամբ ոչ մի խտրականություն չպետք է լինի։

«Ինտերֆաքսի» ադրբեջանական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Երկրի ղեկավարի խոսքով՝ բոլոր հաղորդակցությունների զուգահեռ բացումը հնարավորություն կտա Հայաստանին երկաթուղային հաղորդակցություն հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանը լրացուցիչ ճանապարհ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

«Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան աջակցում են այդ մոտեցմանը։ Հայաստանի դրական պատասխանն է պետք։ Դրանից հետո տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն իրականություն կդառնա, իսկ դա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Ալիևը։

Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է դրական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործում: Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է։ Ըստ նրա՝ ժամանակն է մտածել խաղաղության մասին:

Աղբյուրը https://factor.am/395131.html?fbclid=IwAR28bx8_AxZvTKD7T4cB9FGzsxuPv7-62xMl7WFI_C9rSknXDIjWh_9f0hA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *